Հարցին՝ եթե չկա Ադրբեջանի հետ կոնսենսուս, ինչո՞ւ է Հայաստանը միակողմանի զիջումների գնով գնում դելիմիտացիա ու դեմարկացիա անելու ճանապարհով՝ իր հաշվին պրոցեսն առաջ տանելով, Անդոնն արձագանքել է՝ պնդելով, թե ոչ մի միակողմանիության մասին խոսք լինել չի կարող: «Ո՞նց կարա միակողմանի լինի, երբ որ վարչապետը ցույց է տալիս քարտեզն ու ասում՝ ես միլիմետրի ճշտությամբ գիտեմ՝ մերը որն ա»,-հայտարարել է Անդոնն ու կոչ արել թեման փակել:
Անդոնը բարձրացված հարցին հիմնավոր պատասխան չվել. Նիկոլի իմացության վրա Իլհամը խորապես թքած ունի, քանի որ եթե թքած չունենար, գոնե մի անգամ կհայտարարեր այն մասին, որ Բաքուն կասկածի տակ չի դնում 29800-ի հայկական պատկանելիության հարցը: Որևէ մեկը լսե՞լ է Բաքվից նման հայտարարություն: Եթե Իլհամը 29800-ը համարեր հայկական, ապա խաղաղության պայմանագիրը վաղուց կնքված կլիներ: Ավելին՝ Բաքվի ներկայիս պայքարը մի բանի համար է՝ 29800-ի պատկանելիության վիճարկման, քանի որ Ադրբեջանը հայտարարում է, որ հանդես չի գալիս որպես իրավահաջորդը Խորհրդային Ադրբեջանի՝ բոլշևիկյան տիրապետութան շրջանը համարելով օկուպացիա. Բաքուն դեմ է տալիս նախասովետական շրջանում կազմված իր սրտի քարտեզներն ու պնդում, որ հենց դրանք է համարում լեգիտիմ՝հավակնություններ ներկայացնելով նաև Երևանի, Սևանի, Սյունիքի ու Ջերմուկի մկատմամբ:
Չստցվե՞ց, որ հայկական կողմըբացառապես միակողմանիորեն է փորձում խաղաղության օրակարգն առաջ տանել՝ օրակարգ, որի վրա Իլհամը թքած ունի, և որը երբեք կյանքի չի կոչվի. վաչկատուն ցեղերը թույլին թալանում ու խոշտանգում են, թույլի իրավունքների հետ հաշվի չեն նստում: